Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մեր ընտանիքը չունի նման աստղաբաշխական գումարներ. Կարեն Ավագյանը՝ վրաերթի քրգործի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարություն է տարածել եղբոր կատարած վրաերթի աթիվ հարուցված քրգործի առթիվ:

Նշենք, որ Երևան քաղաքի դատախազի որոշմամբ բավարարվել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր վրաերթից տուժածի դիմումը և քրգործի հարուցումը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը վերացվել է:   Ըստ այդմ՝ քրեական գործ է հարուցվել դիմողի բողոքի և մամուլի հրապարակումների հիման վրա, որն էլ ուղարկել է քննչական կոմիտե՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննության: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

«Ոչ ոք ապահովագրված չէ վթարներից։ Այն, ինչ կատարվեց մեր ընտանիքի և Էդգար Սնխչյանի հետ, շատ ցավալի է։ Փառք Տիրոջը, որ անդառնալի ոչինչ տեղի չունեցավ»,-Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով. «Վթարից անմիջապես հետո եղբայրս և մեր հարազատները գրեթե 24-ժամյա ռեժիմով հերթապահել են տուժող Էդգար Սնխչյանի և նրա հարազատների կողքին, հոգացել առողջության հետ կապված բոլոր խնդիրները։ Կատարվել են բոլոր հետազոտությունները, տուժողը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը։ Դրանց մասին են վկայում բժշկական բոլոր փաստաթղթերը։ Դրանք փաստեր են, որոնք ստուգելը դժվար չէ»։

Էդգար Սնխչյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, իր առողջության ու իրավունքների վերականգնման համար պայքարելու է մինչև վերջ: «Ակնկալում եմ որ ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդը ու նրա եղբայրը կհասկանան, որ երիտասարդին իմ վիճակում թողնելը ճիշտ քայլ չէ, և կգան ու կօգնեն իմ առողջությունը վերականգնել: Իմ միակ ակնկալիքը դա է: Ես անձնավորված որևէ բան իրենց նկատմամբ չունեմ, ոնց որ իրանք են ասում՝ ուղղորդվածություն և այլն, ես չունեմ իրանց դեմ: Ես մենակ ակնկալում եմ իմ առողջության վերականգնումը հավուր պատշաճի»,-ասաց տուժողը: Նրա խոսքերով՝ Կարեն Ավագյանն ու եղբայրը մամուլի հրապարակումներից հետո էլ չեն փորձել իր հետ կապ հաստատել, հանդիպել իրեն՝ բժշկական ծախսերը հոգալու հետ կապված: Սնխչյանի խոսքերով՝ վրաերթի արդյունքում, որն իրեն շպրտել է մոտ 35 մետր, լրջորեն վնասվել է նրա ողաշարը, կրծքավանդակը ու աչքը: «Աչքս շլացել է, բարդ վիրահատություն  պետք, մնացածն էլ դեռ պետք է ճշտվի: Իսկ ողնաշարիս ու կողերիս ինձ անհրաժեշտ վիրահատությունը Հայաստանում չեն անում, դրսում են անում»,-ասաց Սնխչյանը:

«Մեզ համար անհասկանալի է դարձել Էդգար Սնխչյանի պահվածքը դեպքից արդեն մեկ ամիս անց, մեզ զարմացրել է այն, որ մարդիկ սեփական կյանքն ու առողջությունը դարձնում են առևտրի առարկա»,-հայտարարության մեջ վրաերթի ենթարկվածին հակադարձել  ՀՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով. «Տուժողի մտքով անցել են մեծ գումարներ՝ իբրև թե աշխարհի առաջնակարգ կլինիկաներից մեկում ստուգվելու, արտասահմանյան առաջատար հիվանդանոցներում բուժվելու համար, այն դեպքում երբ արտասահմանում հետազոտվելու կամ բուժվելու որևէ բժշկական ցուցում չկա։ Դրա վառ վկայությունն էլ այն է, որ տուժողը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մինչև դատախազություն դիմելու պահը որևէ բուժհաստատություն չի դիմել։ Տեղեկացնեմ, որ մեր ընտանիքը ոչ միայն չունի նման աստղաբաշխական գումարներ, այլև երբեք չի օգտվել արտասահմանում հետազոտվելու, բուժվելու հնարավորությունից։ Մենք մեզ անհրաժեշտ բուժսպասարկումը ստացել ենք Հայաստանի առողջապահական համակարգում։ Մենք այժմ էլ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ՀՀ սահմաններում հոգալ Էդգար Սնխչյանի առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, եթե այդ խնդիրներն ավտովթարի հետևանք են։ Սա՝ ինչ վերաբերում է Էդգար Սնխչյանի առողջությանը։ Վերջում ավելացնեմ, որ ես թույլ չեմ տալու ինձ հետ խոսել շանտաժի լեզվով։ Եթե մարդկանց վառ երևակայության արդյունքում ինչ-ինչ ցանկություններ են առաջանում և փորձում են ինձ սադրել՝ գումար շորթելու նպատակով, ապա կարող եմ միայն կարեկցել նրանց։ Ու չեմ ուզում հրապարակել փաստեր, որոնք էթիկայի սահմաններից դուրս են։ Ես չեմ ցանկանում զրկել Էդգարին հետագայում մարդկային դեմքով հանդես գալու հնարավորությունից»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին վրաերթի ենթարկված 28-ամյա Էդգար Սնխչյանին վրաերթի էին ենթարկել ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և տուժողը կասկածներ ունի, որ վարերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել: Քրգործի հարուցումը մերժվել էր, քանի որ վրաերթի ենթարկվածը չէր բողոքել: Օրեր անց վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը մամուլում ասել է, որ Ավագյաններն իրեն խաբել են, նախապես խոստանալով չբողոքելու դեպքում հոգալ բուժման ծախսերը, սակայն երբ ոստիկանություն բողոք ներկայացնելու ժամկետն անցել է ու քրգործ չի հարուցվել, այժմ չեն ցանկանում հոգալ իր բուժման ծախսերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում