Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հանրապետությունից սեպտեմբերի 23-ի դրությամբ արտահանվել է 3750 տոննա խաղող

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Արագածոտնի մարզի «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում, կանցնեն խաղողի մթերումների իրականացմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով, այս պահի դրությամբ մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող, զուգահեռ ընթանում է նաև արտահանումների գործընթացը. արդեն իսկ արտահանվել է շուրջ 3750 տոննա խաղող, որը նախորդ տարվանից շուրջ 200 տոննայով ավելի է, իսկ պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալները շուրջ 11 500 տոննայով գերազանցում են 2014 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը, ընդ որում մինչև տարեվերջ աճի դինամիկան կպահպանվի:

Նախարարը նաև հավելել է, որ այժմ հանրապետությունում ընթանում է բերքահավաք, բնակլիմայական պայմաններն այդ առումով նպաստավոր են և շուկայահանման և վերամշակման առումով խնդիրներ չեն լինի: Իր հերթին «Արմենիա Վայն» ընկերության ինդուստրիալ տնօրեն Դանիել Ղևոնդյանը հայտնել է, որ այս տարի պայմանագրերով նախատեսել են 4500 տոննա խաղող մթերել, որից 2700 տոննան արդեն իսկ մթերվել է, մթերման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-15-ը:

Անդրադառնալով արտահանման հարցին `տնօրենը նշել է, որ խնդիրներ գրեթե չեն եղել, բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի ծավալների փոքր-ինչ նվազման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` ընկերությունը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ երկրների հետ`արտադրված գինին արտահանելու համար։

Ընկերության ֆրանսիացի գինեգործն իր հերթին նշել է, որ թեև մթերման շրջանը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարվա խաղողի բերքից որակյալ գինի կստանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում