Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները երրորդ գոլն են խփել «Սաութհեմփթոն»-ի դարպասը՝ բազմաթիվ փոխանցումների արդյունքում:
Խուան Մատայի դիպուկ հարվածից առաջ հյուրերը 45 ճշգրիտ փոխանցում են կատարել:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կամային հաղթանակ է տարել «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ՝ առավելության հասնելով 3:2 հաշվով, իսկ թիմի նորել Անտոնի Մարտիալը դուբլի հեղինակ է դարձել:







































