«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար, ով կարող է փոխարինել Բրենդան Ռոջերսին: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն:
Լիվերպուլյան ակումբի ղեկավարները Ռոջերսին ժամանակ են տվել՝ իրավիճակը շտկելու համար, սակայն արդեն բանակցություններ են սկսել «Ռեալ»-ի, «Չելսի»-ի, ՊՍԺ-ի, «Միլան»-ի և «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ:
Անգլիայի առաջնության 6 տուրերից հետո «Լիվերպուլ»-ը զբաղեցնում է 13-րդ տեղը: Ընդ որում, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը շուրջ 80 մլն եվրո է ծախսել նոր ձեռքբերումների համար:







































