Հովարդն իր 93-ամյա կնոջ համար երգել է 1940-ականների «Դու երբեք չես իմանա» երգը: «Քեզ միշտ սիրել եմ»,- ասել է կուրացած Լաուրան իր ամուսնուն: Նա խնդրել է նրան ամուր գրկել, երբ ինքը մահանա: Նրանք միասին ապրել են 73 տարի, հայտնում է lady.siteua.org-ը:
Քանի դեռ Հովարդը երգում էր, նրա թոռը` Էրինը դա նկարում էր: Էրինը սկզբում տեսանյութը սեպտեմբերի 12-ին տեղադրել է Facebook-ի իր էջում: Այն արդեն հավաքել է 3․6 միլիոնից ավելի դիտում: Սոցիալական ցանցում աղջիկը պատմել է իր տատիկի և պապիկի սիրո պատմությունը:
Հովարդը որոշել է երգել իր կնոջ համար այդ երգը, քանի որ դա նրան հանգստացրել է այն ժամանակ, երբ նա մեկնել է Երկրորդ համաշխարհային պատերազմ:








































