Volvo ընկերությունը առաջարկել է զարգացնել նոր ավտոմոբիլային տեխնոլոգիաների և ռոբոտատեխնիկայի նախագծեր: Այդ ոլորտում հերթական նախաձեռնությունը դարձել է աղբահավաք ռոբոտների գաղափարը, հայտնում է 3dnews.ru-ն: Նախագիծը անվանել են ROAR (Robot-based Autonomous Refuse handling):
ROAR-ի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ռոբոտներ, որոնք կկարողանան ինքնուրույն բռնել և բարձրացնել աղբի բակերը, դրանք տեղափոխել մինչև աղբատար, պարունակությունը լցնել ընդունող կոնտեյներ և դատարկ բակը վերադարձնել նախկին տեղը:
Ենթադրվում է, որ բոլոր աշխատանքները կկատարվեն գիշերը` նվազագույն աղմուկով: Ռոբոտները կկառավարվեն աղբատարների օպերատորի կողմից:










































