Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Քննչական կոմիտեն՝ Արարատի մարզում աշակերտների թունավորման պատճառի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որով անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին մատակարարել է հացաբուլկեղեն, այդ թվում՝ Բաղրամյան գյուղի դպրոցին՝ հոթ-դոգ, կարտոֆիլով կարկանդակ, կեքս, չամիչով բուլկի, երկու տեսակի գաթա և խաչապուրի, իսկ Այգեզարդ գյուղի դպրոցին՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակ, կեքս և չամիչով բուլկի, որոնք դպրոցի ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցականներին:

Որոշ ժամանակ անց, մասնավորապես՝ հոթ-դոգ և կարտոֆիլով կարկանդակ գնած աշակերտները դժգոհել են սրտխառնոցից, թուլությունից և տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ թվարկված հացաբուլկեղենից վերցվել են նմուշներ, իսկ հացաբուլկեղենի պատրաստման և իրացման գործում առնչություն ունեցած անձանցից՝ համապատասխան քսուքներ՝ հետազոտություններ անցկացնելու նպատակով։

Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրության արդյունքներով կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի և խաչապուրու մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, որոնք մարդկային սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանման արդյունք են:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում