Tuesday, 09 06 2026
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ

Հայկական ոչխարները դրսում մեծ պահանջարկ ունեն

Այսօր գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրեց մեզ, որ հիմա կառավարությունը մշակում է ոչխարաբուծության զարգացման ծրագիր, և եթե հաստատի, մենք եվրոպական երկրներից կներկրենք համաշխարհային ճանաչում ունեցող մսատու և կաթնատու ցեղերի էգ և արու գառներ: Դրանք կհատկացվեն ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատարներին, որպեսզի կարողանանք և՛ այդ ցեղի մաքուր բուծումը մեզ մոտ կազմակերպել, և՛ այդ լավ տոհմային ցեղերը տրամախաչել տեղական ցեղերի հետ, որպեսզի բարձրացնենք կաթնատվությունն ու գառնատվությունը, քանի որ դրանք ունեն մինչ 75 տոկոս զույգ գառներ բերելու հատկանիշ, իսկ մեր ոչխարների զույգատվությունը ընդամենը 10 տոկոս է:

Աշոտ Հովհաննիսյանի խոսքերով, վերջին տարիներին ոչխարների արտահանման պահով Հայաստանը բավական լավ շուկա է, և տարեկան շուրջ 200 հազար գլուխ կարող ենք արտահանել: Բարեբախտաբար, մեր երկրի ազգաբնակչության նախասիրությունը չի համպատասխանում Իրանի ժողովուրդների նախասիրություններին: Եթե մենք գերադասում ենք գառան միս, նրանք գերադասում են հասակավոր ոչխարի միս՝ 40 կգ-ից բարձր կենդանի զանգված:
Իսկ 40 կգ-անոց մեծ ոչխարները մեզ մոտ չեն օգտագործում, որովհետև ծանր, սուր համ ունեն, սպեցիֆիկ հոտ է գալիս, որը շատանում է ոչխարի տարիքի մեծանալուն զուգահեռ։ Արդեն 6-7 ամսականների դեպքում դա ակնհայտ է լինում: Դրա համար էլ մեր ժողովուրդը գառ է նախընտրում, ինչքան գառ կա՝ մենք ուտում ենք, իսկ ինչը չենք ուտում՝ արդեն պարսիկներն ու արաբներն են տանում:
Մեր հարցին, թե մի պահ ոչխարների արտահանումը Իրան և արաբական երկրներ դադարեցվել էր, արդյոք շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա կապված էր դաբաղ հիվանդության հետ, հիմա արդեն նորից շարունակվում է: Հիմա նորից կսկսվի, քանի որ իրենք ուզում են 40 կգ-ից բարձր, իսկ մեր գառները 40 կգ-ի հասնում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և այդ ժամանակ կսկսվի մասսայական արտահանումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում