Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է իր դժվար կարիերայի մասին:
«Ցանկանում էի լինել ավելի արագ: Ֆիզիկապես ես սահմանափակումներ ունեմ: Ֆուտբոլում կարողացել եմ մնալ միայն ուղեղիս շնորհիվ»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 35-ամյա իսպանացին այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ-Սադդ» ակումբում:







































