«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն «Առաջին լրատվական» -ին ներկայացրեց իր դիտարկումները ՝ կապված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին այսօր ծեծի ենթարկելու հետ.
«Իրենց ընտանիքները պաշտպանելիս, իրենց կանանց պաշտպանելու ժամանակ, Սմբատի վրա ձեռք բարձրացնողների գլուխը եղելա իրենց կանաց փեշի տակ: Երկիրը բարդակ է, ով ինչ ուզի, կանի: Մեկն ուզում է դուր գա, մեկն ուզում է իր աթոռը ամրացնի, մեկը ուզում է ապացուցի, որ կա: Իրենք չկան, մենք ենք էս երկրի տերը:
Եթե մի երկու թալանչի պիտի ազգի ազատության ոգին կոտրի էս ճանապարհով, սխալվում են, ընդհակառակը՝ սա մեզ ավելի է ամրացնում: Մենք տեսել ենք գլխատված, անդամահատված մեր ընկերներին, ի՞նչ եք կարծում մենք ծեծելուց կվախենանք: Աստված մի արասցե՝ մեր ծեծելու ժամանակը գա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































