Երկուշաբթի օրը Իրաքի մայրաքաղաք Բաղդադի թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացրել է իրաքյան «As-Sumaria» հեռուստաընկերությունը՝ ևս 32-ը վնասվածքներ են ստացել:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ականապատ ավտոմեքենան պայթել է քաղաքի արևելյան մասում: Տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսին Իրաքում բռնության զոհ են դարձել ավելի քան 1․3 հազար մարդ, մոտ 1․8 հազարը տուժել են:










































