Հնդկաստանի իշխանությունները կարող են պարտավորեցնել հանրահայտ WhatsApp, iMessage և այլ մեսենջերների օգտատերերին պահպանել նամակագրությունները 90 օր, հետևում է Ծածկագրման ազգային քաղաքականության ծրագրից, հայտնում է ria.ru-ն:
Ինչպես հետևում է փաստաթղթից՝ օգտատերերը և կազմակերպությունները կարող են օգտագործել ծածկագրման տեխնոլոգիան տվյալների պահպանման համար: Սակայն, որոշակի աստիճանի օգտատերեր պետք է ներկայացնեն հաղորդագրության ծածկագրված և ոչ ծածկագրված բովանդակությունն ըստ պահանջի:









































