Տեսազանգերի և հաղորդագրությունների փոխանցման Skype ծրագիրը խափանումներով է աշխատել օգտատիրոջ օգտահաշվի մուտքի մեխանիզմում սխալի պատճառով: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում:
«Մենք խնդիր ենք հայտնաբերել Skype-ի ստատուսների կարգավորումներում: Ձեզանից ոմանք կարող են օնլայն չերևալ»,- նշել են մշակողները:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհում Skype-ը դադարել է նորմալ աշխատել:









































