Նավթի համաշխարհային գները վերսկսել են աճը։ Այս մասին են վկայում առևտրային օրվա տվյալները՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Այսօր առավոտվա դրությամբ՝ WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.78 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45.03 դոլարի։
Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.78 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.84 դոլարի։
Նշվում է, որ նավթի գների աճը տեղի է ունեցել ԱՄՆ-ում հորատող սարքերի թվի վերաբերյալ Baker Hughes ընկերության վիճակագրության հրապարակումից հետո։ Նշվում է, որ ԱՄՆ-ում հորատման սարքերի ընդհանուր թիվը կրճատվել է 6 միավորով և հասել 842-ի։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 1089 միավորով, կամ 56.3 տոկոսով։











































