Իրանի նախագահ Հասան Ռուհանին արևմտյան լրագրողների հետ առաջին հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ որոշման ընդունումը ԱՄՆ-ի հետ հակամարտության մեղմացման առաջին քայլն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես հավատում եմ, որ մենք ձեռնարկեցինք առաջին քայլերը լարվածությունը մեղմացնելու կապակցությամբ»,- ընդգծել է Ռուհանին:
Նա հույս ունի, որ երկրի խորհրդարանը կհաստատի համաձայնագիրը:
«Ժողովրդի մեծամասնությունը, համաձայն հարցումների, դրական է վերաբերվում համաձայնագրին: Սահմանադրությունը և Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, որպես կանոն, հեռու չեն հասարակական կարծիքից և շարժվում են նույն ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքական գործիչը:












































