Աշնանը օրգանիզմը հատկապես պահանջ ունի վիտամինների, քանի որ հենց այդ ժամանակ է օրգանիզմը վերակառուցվում և պատրաստվում ձմռան ցրտերին: Ուտելիքի միջոցով աջակցելով իմունային համակարգին՝ յուրաքանչյուր մարդ կարող է ուժերով լցվել և ամրապնդել օրգանիզմը:
Healthyliving.com.uaժ-ն ներկայացնում է այն մթերքները, որոնք հրաշալիորեն հարմար են իմունիտետի բարձրացման համար:
Քաղցր պղպեղ. պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և բետա-կարոտին:
Նարինջ. պարունակում է մեծ քանակությամբ A,B և C վիտամիններ, հանում է հոգնածությունը և բարձրացնում տոնուսը:
Ավոկադո. պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որը պաշտպանում է մարդու բջիջները վնասներից:
Լոլիկ. պարունակում է օգտակար նյութեր, որոնք կարոտինոիդ-լիկոպինի աղբյուր են:
Կանաչիներ. դրանք ավելացնում են բոլոր աղցանների մեջ:







































