Ապրիլի 21-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները 39-ամյա Գոռ Ա.-ի տանը և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 1լ. տարողությամբ պոլիէթիլենային տարա` սպիտակ նստվածքով, 1լ. տարողությամբ պոլիէթիլենային տարա` դեղնավուն հեղուկով և 1 էմալապատ մետաղյա ափսե` գորշ գույնի նստվածքով:
Գոռ Ա.-ն հայտնել է, որ նշված նյութերից պատրաստել է թմրանյութ` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նյութերով զբաղվում է քննչական բաժինը:










































