ՆԱՏՕ-ն Բալթյան տարածաշրջանը պաշտպանելու բավականին ռեսուրսներ ունի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ Ադրիան Բրեդշոուն, գրում է TASS-ը:
«ՆԱՏՕ-ին հասանելի ռեսուրսները հսկայական են և համաչափ են դաշինքի չափսերի, ինչպես նաև կոլկետիվ պաշտպանության կոնտեքստում: Պաշտպանության ծրագիր մշակելիս ոչ միշտ է շեշտադրվում սիմետրիկությունը: Հենց ասիմետրիկ պատասխանն է հաճախ առավելություն տալիս»,-հայտարարել է Բրեդշոուն:
Բրեդշոուն Լատվիա է ժամանել սեպտեմբերի 20-ին մեկնարկող ՆԱՏՕ-ի հրամանատարական կազմի զորավարժություններին մասնակցելու համար, որոնք ստացել են Steadfist Pinnacle 2015 անվանումը:








































