Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ընթացող միգրացիոն ճգնաժամը համարել է մարդասիրության թեստ: Այս մասին նա գրել է Եվրամիության երկրների ղեկավարներին սեպտեմբերի 23-ի արտակարգ գագաթնաժողովին հրավիրող իր բաց նամակում, որը հրապարակվել է կազմակեպության պաշտոնական կայքում:
«Ճգնաժամը, որի վկաներն ենք մենք դարձել, մեր մարդասիրության և պատասխանատվության թեստն է»,- ասվում է փաստաթղթում:
Տուսկի խոսքով՝ ԵՄ երկրները չկարողացան վերահսկել արտաքին սահմանները, ինչը հանգեցրեց ազգային սահմանների փակման՝ ներգաղթյալների մեծացող հոսքից պաշտպանվելու նպատակով: Նա կարծում է, որ ԵՄ անդամ երկրները պետք է մշակեն միասնական միգրացիոն քաղաքականություն և դադարեն այդ հարցով պատասխանատվությունը գցել միմյանց վրա:









































