Թբիլիսիի քաղաքային դատարանը ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է 4 տարի և 6 ամսվա ազատազրկման` 5 մլն լարիի չափով պետական միջոցներ վատնելու գործով (մոտ 2 մլն դոլար): Այս մասին գրում է TASS-ը:
Ուգուլավան ինքը դատավաճռի ընթերցման պահին դատարանի դահլիճում չէր, այլ իր կողմնակիցների հետ վճռին սպասելիս է եղել դատարանի շենքի բակում: Վճռի ընթերցումից հետո նախկին քաղաքապետը դահլիճ է մտել և կալանքի տակ առնվել:
Նշենք, որ Ուգուլավան երեկ երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ` երկրի Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա ազատ էր արձակվել նախնական կալանքից, որը կրում էր վերջին 14 ամսվա ընթացքում:









































