Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Մոլդովայի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով:
Միակ գոլը 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածից խփեց Դավիթ Մարտիրոսյանը:
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով`
12. Մարկ Գրիգորյան 2.Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4.Աղավարդ Պետրոսյան 5.Հակոբ Հակոբյան (ա) 6. Արամ Կարապետյան 18.Ստեփան Հարությունյան 11.Հովհաննես Իլանգյոզյան 7. Հայկ Գալստյան 16. Վարդան Սաֆարյան 9.Ռոբերտ Մինասյան
Պահեստայիններ` 1. Սուրեն Ալոյան 17. Մհեր Սաֆարյան 23.Էմիլ Եղիազարյան 10. Դավիթ Մարտիրոսյան 14. Էդգար Մովսիսյան 22. Վարդան Վարդանյան 15. Հովհաննես Հարությունյան 21. Արթուր Նադիրյան
Գլխավոր մարզիչ` Մարկ Լելևր







































