Մոլորակի ամենաունևոր զույգը Microsoft կորպորացիայի նախագահ և համահիմնադիր Բիլ Գեյթսն է՝ կնոջ՝ Մելինդայի հետ, ովքեր տոնել են ամուսնության 21-ամյակը։ Vesti-ի փոխանցմամբ՝ այդ առիթով Wealth-X խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի 10 ամենահարուստ զույգերին, առաջին հնգյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Բիլ և Մելինդա Գեյթեսեր. ընդհանուր կարողությունը 85.7 մլրդ դոլար

2. Ամանսիո Օրտեգա Գաոնա և Ֆլորա Պերես (Իսպանիա, ZARA խանութների ցանց). 70.7 մլրդ դոլար

3. Ուորեն Բաֆեթ և Աստրիդ Մենքս. 65 մլրդ դոլար

4. Դևիդ և Ջուլյա Կոխ. 47.5 մլրդ դոլար

5. Չարլզ և էլիզաբեթ Կոխ. 47.4 մլրդ դոլար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ, ունի 38.5 մլրդ դոլար կարողություն։ Թոփ տասնյակում զույգը 9-րդն է։








































