Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է մրցաշրջանի սկզբնամասում թիմի ցուցադրած խաղը: Ֆիգուն նշել է, որ Ռաֆայել Բենիտեսի սաները հիանալի են խաղում:
«Բենիտեսի գլխավորությամբ «Ռեալ»-ը հիանալի խաղ է ցուցադրում: Եթե ես մադրիդյան ակումբում խաղայի Բենիտեսի գլխավորությամբ, ավելի շատ խաղաժամանակ կստանայի»,- Marca-ն մեջբերում է Ֆիգուի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ֆիգուն «արքայական ակումբ»-ում հանդես է եկել 2000-2005 թվականներին: Մինչ այդ նա հանդես էր գալիս »Բարսելոնա»-ում:







































