«Ես ժամանակին առաջարկել եմ, որ այն հանձնաժողովը, որը պետք է աշխատի և տա մեզ այդ նախագիծը, ընդգրկի իր մեջ ոչ միայն իրավաբանների, այլ պարտադիր ընդգրկված լինեն նաև քաղաքագետներ, հոգեբաններ, հասարակագետներ և հայոց լեզվի գիտակներ, քանի որ Սահմանադրությունը չի կարող մշակվել, ներկայացվել և պաշտպանվել լոկ իրավաբանների կողմից, քանի որ սա լոկ իրավաբանական փաստաթութ չէ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նա վստահություն հայտնեց, որ հանրաքվեն կանցկացվի և կավարտվի այնպես, ինչպես ակնկալում է իշխանությունը. «Ինչքան էլ ուժեղ լինեն պայքարողները, քիչ են, հասարակության մեծ մասը չի մասնակցում պայքարին՝ պայմանավորված անտարբերությամբ, սովորութային գործոնով, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հորդորի կամ վարչական լծակների առկայությամբ:
Հայաստանում բոյկոտները և «Ոչ»-երը երբևիցե չեն հասել հաջողության, ինչքան էլ արմատական ճշմարտությունների կրող լինեն, չի անցնում դա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































