«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հիշել է կատալոնական ակումբում կատարած իր առաջին քայլերը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը խոսել է այն դժվարությունների մասին, որոնք ինքը տեսել է «Բարսա»-ի մանկապատանեկան դպրոց տեղափոխվելուց հետո: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
«Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր ինձ համար: Չէ՞ որ չի կարող երեխայի համար հեշտ լինել բոլորովին նոր միջավայր տեղափոխվելն ու նոր իրականությանն ադապտացվելը: Ես այնտեղ ամեն ինչ զրոյից սկսեցի և բազմաթիվ բարդություններ հաղթահարեցի, սակայն հենց այդ բարդություններն էլ ձևավորեցին իմ անհատականությունը»: