Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պլանավորում է սեպտեմբերի 23-ին մեկնել Ռուսաստան։ Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահը հայտարարել է, որ Էրդողանը սեպտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցելու է Կենտրոնական մզկիթի նոր համալիրի բացման արարողակարգին։ Գործակալության զրուցակիցը հայտարարել է, որ 100 տոկոսանոց վստահություն չկա, որ այցը տեղի կունենա, քանի որ Թուրքիայի նախագահի այցը կարող է փոփոխության ենթարկվել վերջին պահին։









































