Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Կրասնոդար»-ի դեմ հանդիպման մասին:
Հենրիխը նշել է, որ մրցակցի արագ գոլի պատճառով հանդիպումը լարված ընթացք ունեցավ:
««Բորուսիա»-ն արագ գոլ բաց թողեց: Դա իր դերն ունեցավ: Ազատ գոտիները քիչ էին: Լավ է, որ «Կրասնոդար»-ը, հավանաբար, հոգնեց երկրորդ խաղակեսում: Հանդիպման վերջնամասում»,-«НТВ-Плюс»-ը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:










































