Ներգաղթյալներն ապագայում կարող են սպառնալիք ներկայացնել եվրոպական անհատականության համար: Այս մասին գերմանական Die Welt պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Ներգաղթյալների հոսքը մեծ բիզնես է: Անվտանգության ծառայությունները հայտնում են, թե կոնկրետ ինչպես է այն գործում: Տեղափոխողները Պակիստանում և Աֆղանստանում իսակական ճամբարներ են կազմակերպում, որտեղ վաճառում են իրենց ծառայությունները: Գինը կախված է նրանից, թե հաճախորդը տրանսպորտի ինչպիսի տեսակ է նախընտրում` օդով, ջրով, թե ցամաքային երթուղով: Պակիստանում դրությունն այնքան էլ կրիտիկական չէ, մարդիկ ուղղակի ցանկանում են լավ ապրել»,- ասել է Օրբանը:
Օրբանը կարծում է, որ փախստականները դեռևս եվրոպական անհատականության համար սպառնալիք չեն ներկայացնում, սակայն ապագայում կարող է մշակութային մրցակցություն սկսվել:








































