Jaguar Land Rover-ի Special Vehicle Operations ստորաբաժանումը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ներկայացրել է 3 բացառիկ ավտոմեքենա, որոնք ընկերությունը պատրաստել է հատուկ Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտոր» նոր ֆիլմի նկարահանումների համար: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Range Rover Sport SVR, Land Rover Defender և Jaguar C-X75:
Նշվում է, որ Հռոմի գիշերային փողոցներով CX-75-ով ընթացքը կլինի ֆիլմի ամենավառ ավտոարշավային պահերից մեկը: Իսկ Land Rover Defender և Range Rover Sport SVR ամենագնացները կօգտագործվեն Ավստրիայում նկարահանված մի շարք կենտրոնական տեսարաններում:
Ջեյմս Բոնդն ավանադույթի համաձայն՝ կնստի Aston Martin DB10-ի ղեկին:














































