Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի լուծումը կախված է Սիրիայում քաղաքական կարգավորումից։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։
«Ցանկանում եմ ասել, որ գումարը կարևոր դեր է խաղում, սակայն միայն դրանցով չի կարելի ելք գտնել։ Մեզ պետք է Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծում գտնել»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ երկրներում, որոնք հարևան են ԵՄ-ին, հաշվվում է մոտ 20 մլն փախստական, որոնց մեծ մասը փախել է Սիրիայից։ Միգրացիոն ճգնաժամի լուծմանը պետք է մասնակցեն ոչ միայն ԵՄ երկրները, քանի որ դա հանդիսանում է միջազգայն խնդիր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում բացվել է փախստականների համար առաջին ճամբարը, որը կառուցվել է Ռուսաստանի հետ համատեղ։











































