7days.ru-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Շարլիզ Թերոնը Հոլիվուդի արևմտյան շրջանում փողոցի անցորդներին զարմացրել է. նա իր երեխային ամբողջովին փաթաթել էր սպիտակ ծածկոցով։ Այդ տեսարանի պատահական ականատեսները հասկացել են, որ դերասանուհին ծածկոցի տակ թաքցրել է իր փոքրիկ դստերը։
Անհասկանալի էր դերասանուհու նման գաղտնիությունը, քանի որ նա երբևէ հասարակությունից չի թաքցրել իր ավագ, որդեգիր տղային՝ Ջեքսոնին։ Աղջկան դերասանուհին որդեգրել է մոտ մեկ ամիս առաջ և նրան անվանել Օգաստ (Օգոստոս)՝ ի պատիվ այն ամսվա, երբ նա հայտնվեց իր ընտանիքում։ Շարլիզը վաղուց է ակնարկել, որ դեմ չէ իր ընտանիքի կազմի ընդլայնմանը։












































