Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, ոչ կառավարական կազմակերպությունների անդամները և նրանց կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի Մատրոսովի բանտի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային՝ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: ՍԴ-ն հակաօրինական է ճանաչել նախկին պաշտոնյայի հետագա բանտարկությունը՝ նախնական եզրակացության մեջ առանց մեղադրանքի առաջադրման: Այս մասին գրում է Trend-ը:
«Գերատեսչության աշխատակազմը չի ընդունել փաստաթուղթը (ՍԴ որոշման), նախարարը զանգերին չի պատասխանում: Դա Սահմանադրական դատարանի որոշման ուղիղ խախտում է: Առայսօր Ուգուլավան կալանքի տակ է, իսկ պետությունը՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, պարտավոր է բացել դռները նախկին քաղաքապետի առջև և ազատ արձակել նրան»,- ասել է Ուգուլավայի փաստաբան Բեքա Բասիլայան:








































