Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և վարչապետի հակասական հայտարարություններին:
«Շատ կոնկրետ վարչապետը հայտարարեց վիճակագրական տվյալները ՀՆԱ աճի մասին, մենք հնչեցրել ենք հանձնաժողովում այն մտահոգությունները, որոնք ունենք՝ հարկային եկամուտների հետ կապված։ Ոչ միայն մենք ունենք, աշխարհի բոլոր երկրները ունեն։ Աշխարհի բոլոր երկրներում դա ընդունելի է, ձեզ համար անընդունելի՞ է։ Հիմա ես ձեզ մի ցուցակ կտամ, ծանոթանաք, թե որ երկրում հարկերն աճում են, իսկ ՀՆԱ/հարկեր ցուցանիշն իջնում է և ինչու է իջնում։ Այս միտումը միջազգային է։ Այսինքն՝ հակասություն չկա»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կարող է ՀՆԱ աճի տեմպերը բարձրանան, բայց հարկերը նվազեն, որովհետև այդտեղ պետք է կառուցվածքը ուսումնասիրել և՛ ՀՆԱ-ի, և՛ հարկային եկամուտներն ապահովող ճյուղերի։
«Խոսքը վերաբերում է նրան, որ ռազմավարական նշանակության էներգետիկ ռեսուրսների գները կարողանան Հայաստանի համար ֆիքսել ռուսական ռուբլիով։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասաց նա։
Լրագրողները Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ ասրդյոք Ծառուկյանի բիզնեսներում ստուգումները շարունակվում են: Նախարարը ասաց, որ այո, քանի որ ծավալը մեծ է ու բարդ:








































