Արիանա Գրանդեն Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ կրկնօրինակել է Բրիթնի Սփիրսին, Քրիստինա Ագիլերային և Սելին Դիոնին։ Ծրագրի շրջանակում հաղորդավարը երգչուհուն առաջարկել է խաղալ, որի ընթացքում միմյանց հաջորդելով նրանք պետք է որևէ երգից հատվածներ կատարեին։ Այս մասին հայտնում է Starslife-ը։
22-ամյա Արիանան ցուցադրել է ձայնին տիրապետելու իր հմտությունները։ Նա այնպես է կատարել, որ էկրանին չնայելու դեպքում կարելի էր կարծել, որ երգում են Սփիրսը, Ագիլերան և Դիոնը։
Ֆելոնը հետ չի մնացել մրցակցից։ Նրան հաջողվել է, մասնավորապես, լավ վերարտադրել Sting-ի կատարումները։








































