Sunday, 05 07 2026
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Էլեկտրաէներգիայի փոխհատուցման տվյալներում խառնաշփոթ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին հարյուրավոր մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, գործարարներ, զանգահարում են «Հայաստանի էլցանցեր», տեղեկանալու, թե երբ և որքան են վճարելու օգոստոսին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, հայտնում են փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին։ Օգոստոսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչև 500 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառողների հոսանքի ծախսը։ Փոխհատուցումը վճարվելու է փոքր և միջին ձեռնարկությունների սպառած 250 կվտ/ժ-ի դիմաց, յուրաքանչյուր կիլովատի համար թանկացման չափով, այսինքն՝ 6,93 դրամ։ Բայց, ստանալով վարձավճարների տվյալները, ձեռնարկատերերից շատերը նկատել են, որ վճարման ենթակա գումարները նշված են ամբողջությամբ, այդ 6,93 «դրամները» ներառյալ։ Իսկ ոմանք էլ ընդհանրապես դեռ չեն ստացել նախորդ ամսվա ծախսի տվյալները, ինչը նույնպես վերագրում են թաքուն թանկացնելու միտումին։

Քաղաքացիները ևս չեն կարողանում վճարել հոսանքի դիմաց։ Բանկերից նրանց պատասխանում են, որ հոսանքի տվյալները դեռ չեն երևում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանում է, որ փոխհատուցման հետ կապված մուծումների հաշվարկման նոր սխեմա է ներդրվել, որն առայժմ ադապտացված չէ բանկային ցանցերին, և այստեղից էլ առաջանում են խնդիրները։ «Մենք ներդրել ենք նոր ծրագրային փաթեթ, որում արտացոլված է երկու թիվ՝ այն, որը վճարելու է բաժանորդը, և այն, որը ենթակա է սուբսիդավորման, այսինքն, որը որ վճարելու է կառավարությունը։ Տվյալների այս բազան պետք է ադապտացվի բանկերի բազայի հետ, իսկ մինչ այդ հնարավոր է, որ ինչ-որ խնդիրներ առաջանան»։

«ՀԷՑ» տվյալների բազայից կարող է օգտվել ցանկացած բաժանորդ։ «Ցանցերի» պաշտոնական կայքում՝ www.ena.am, ընդամենը պետք է լրացնել բաժանորդի քարտի համարը, և համակարգը կբերի վճարման ենթակա գումարը։ Սուբսիդավորման ենթակա գումարը, որը վճարելու է կառավարությունը, նշված է առանձին սյունակում՝ «կառավարություն» տողի տակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում