Աշխարհում խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ ընկերությունում աշխատում են «Չհավանել» կոճակի ստեղծման վրա։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ցուկերբերգը նշել է, որ մարդիկ այդ կոճակի մասին խնդրել են երկար տարիներ։
Միևնույն ժամանակ սոցցանցի հիմնադիրը նշել է, որ չի ցանկանում Facebook-ը վերածել ֆորումի, որտեղ մարդիկ քվեարկության օգնությամբ ազդում են գրառումների ժողովրդականության վրա։ Նոր կոճակը օգտատերերին թույլ կտա կարեկցանք արտահայտել։









































