Երկրաբաններն Ավստրալիայում հայտնաբերել են հրաբուխների հսկայական շարքի գոյության հետքեր, որոնք ձգվել են 2000 կմ մայրցամաքի արևելքում և մեծ քանակությամբ մագմա ու գազ արտանետել մոտ 30 մլն տարի առաջ, որի ակտիվության օջախը նախորդ տարիներին ծովի ջրի տակ շարժվել է Թասմանիայի արվարձաններ: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք հասկացանք, որ հրաբխային ակտիվության նույն օջախը հրաբխի ժայթքումներ է առաջացրել, որոնց հետքերը կարելի է տեսնել Ուիթսանդի արշիպելագի արվարձաններում մայրցամաքի հյուսիս-արևելքում, հարավ-արևելքում՝ Վիկտորիա նահանգի կենտրոնական մասում և դրանց միջև գտնվող Նոր Հարավային Ուելսի առանձին մասերում: Այդ օջախն ամբողջ երկարությամբ 3 անգամ մեծ է իր հայտնի Յելոուսթոնյան զարմիկից Հյուսիսային Ամերիկայում»,- ասել է Ռոդրի Դեյվիսը՝ Ավստրալիայի ազգային համալսարանից:
Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ այդ հրաբխային օջախն առաջացել է մոտ 33 մլն տարի առաջ և հանգել է մոտ 9 մլն տարի առաջ:
Հիմա օջախը, դատելով Խաղաղ օվկիանոսում Թասմանիայի արվարձաններում բարձր սեյսմիկ ակտիվությունից, գտնվում է մոտավորապես Ավստրալիայի հարավային ափերի մոտ՝ ծովի հատակին:











































