ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ բարձրաստիճան այլ պաշտոնյան երի հետ։
Կքննարկվեն առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները, դրանց խթանման մեխանիզմները: Շվեդական կողմը հայաստանյան գործընկերներին կներկայացնի ոլորտում արձանագրված իրենց ձեռքբերումներն ու փորձը: Այցի նպատակն է նպաստել երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։










































