Ֆրանսիայի Հանրապետության Կառնակ քաղաքում սեպտեմբերի 5-12-ը անցկացվել է առագաստանավային սպորտի կատամառան դասի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 15 երկրների առագաստանավորդներ:
Կլասիկ կատամառան դասում 10 մրցափուլեր հաղթահարելուց հետո աշխարհի չեմպիոն են դարձել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Միշել Զաքարյան և Ջերեմի Իալենտի զույգը:
Մեր տղաները մարզվում են Սևանի ջրային ձևերի մարզադպրոցի մարզաբազայում, անձնական մարզիչն է Հայկ Սուքիասյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը Սմբատ Հակոբյանն է:



Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն







































