«Լիվերպուլ»-ի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ Մարիո Բալոտելին անկառավարելի է:
««Լիվերպուլ»-ում ես բազմաթիվ նորեկներ եմ տեսել: Նրանցից յուրաքանչյուրին ուշադիր հետևել եմ մարզումների ժամանակ: Երբեք չեմ հանդիպել Բալոտելիին, բայց լսել եմ նրա արարքների և Ժոզե Մոուրինյոյի հետ նրա հարաբերությունների մասին: Մարիոն որակյալ ֆուտբոլիստ էր, բայց նրա կարիերայի մյուս մասն աննկարագրելի էր:
Թվում էր, թե «Լիվերպուլ»-ը Բալոտելիի՝ մեծ ակումբում խաղալու վերջին հնարավորությունն է: Ցանկացած վատ արարք պատժվելու էր: Իսկ նրա վարքը շատ վատն էր: Մոուրինյոն իրավացի էր, երբ ասում էր, թե Մարիոն անկառավարլի է: Նա անչափ տաղանդավոր է և մեծ ներուժ ունի՝ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար: Բայց դա երբեք տեղի չի ունենա»,- Goal. com-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:









































