«Եվրոպայի տանիքի» բարձությունը, որը ենթակա է քամիների և տեղումների ինտենսիվ ազդեցությանը, չափվում է ամեն 2 տարին մեկ: Այս մասին գրում է Le Figaro պարբերականը:
Մոնբլան լեռան հայտնի 4810 մ բարձրությունը վերջերս վերանայվել է. այս ամիս մասնագետները չափել են լեռան բարձրությունը: Պարզվել է՝ Մոնբլանի բարձրությունն ավելի քան 1 մետրով նվազել է և հիմա այդ ցուցանիշը 4808,73 մ է:
Նախորդ չափումն իրականացվել է 2013 թ.: Այն ժամանակ այդ թիվը կազմել է 4810,03 մ:
Պարբերականը նշում է, որ լեռան բարձրությունը տարեցտարի տատանվում է: Սա տեղի ունենում քամիների, տեղումների և ջերմաստիճանի ազդեցության պատճառով:












































