Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսով է, որ իր թիմը հաջող կմեկնարկի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում: Մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրում լոնդոնցիները սեպտեմբերի 16-ին արտագնա հանդիպում են անցկացնելու Զագրեբի «Դինամո»-ի հետ:
«Մերտեզակերն այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Նա դեռ պատրաստ չէ խաղալ: Հուսով եմ՝ շաբաթվա վերջին իրավիճակը կփոխվի:
Նախորդ մրցաշրջանի առաջին խաղում մենք պարտվեցինք Դորտմունդի «Բորուսիա»-ին, ինչից հետո մեծ ճնշումներ զգացինք: Այնպես որ, Չեմպիոնների լիգայում կարևոր է սկսել հաղթանակով»,- Daily Star-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:







































