Մինչ «Ոչ թալանին» շարժումը նախատեսում է սեպտեմբերի 11-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ՝ հայտարարելով, որ չի հավատում ՀԷՑ-ի աուդիտին, ՀԷՑ-ում նախապատրաստվում են կազմակերպության աուդիտին:
ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Armtimes.com-ի հետ զրույցում այսօր ասել է, որ ՀԷՑ-ը մեկ կազմակերպությունից առաջարկ է ստացել: Թե որն է այդ աուդիտորական կազմակերպությունը, խոսնակը չբացահայտեց՝ ասելով, որ այժմ մրցութային փուլ է և որևէ տեղեկություն չեն կարող հաղորդել:
Սարջանյանի խոսքերով՝ իրենք մինչև սեպտեմբերի 30-ը հայտեր են ընդունելու աուդիտորական կազմակերպություններից: Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ՝ ՀԷՑ-ի 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման համար: Նախնական գնահատականներով՝ աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում