ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի երեկվա խորհրդակցությունն ամենևին էլ ընդդիմության պահանջների կատարում չի:
«Մի շարք այլ ոլորտների վերաբերյալ էլ վերջին ամիսներին նման խորհրդակցություններ հրավիրվել են Սերժ Սարգսյանի կողմից: Իջեցվել են հրահանգներ, ու նաև այդ ուղղությամբ հրահանգ եղավ: Ուղղակի և՛ իշխանության, և՛ ընդդիմության ցանկությունն է, որ բացահայտվեն այդ իրադարձությունները»,- ասաց Մինասյանը: