Goal.com-ը տեղեկացնում է, որ Ուելսի ազգային հավաքականի խաղացող Գարեթ Բեյլը կարող է մասնակցել Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին:
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի 23-ամյա կիսապաշտպանը Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում փոխարինվեց սրունքաթաթի վնասվածքի պատճառով: Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոլումենի խոսքերով Բեյլը պատրաստ կլինի այսօր կայանալիք խաղին:
«Նա մարզվում է ընդհանուր խմբի հետ և իրեն լավ է զգում: Կարծում եմ՝ նրա հետ ամեն ինչ կարգին է»:









































