Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Քոչարյանի օրոք ներգաղթ կար, բայց ես կուզեի, որ Անդրիաս Ղուկասյանը դառնար նախագահ»

«Ինձ այդ բանակցություններն այդքան էլ չեն հետաքրքրում, որովհետև ես տեսնում եմ, որ այստեղ էլի գնալու է 2008-ի շարժման նման՝ դեպի մարում:Ես չեմ ուզում, որ այդ շարժումը վերածվի քաղաքապետի ընտրությունների և չեմ ուզի, որ վերջում ժողովուրդը տուժած լինի, որովհետև եթե այս անգամ էլ ժողովուրդը հուսախաբվի, Քրիստոսն էլ իջնի՝ արդեն չեն հավատա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ապրիլի 8-ին մեկ միլիոնանոց երթ նախաձեռնած ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությանը:

Մեր զրուցակիցը բազմիցս դեմ է արտահայտվել գործող ռեժիմին, ինչպես նաև՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ «Ռոբերտ Քոչարյանը տրամաբանական շարունակությունն է, ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանից գոհ լինել։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակով ես վերադարձա Հայաստան և տեսա, որ ինչ-որ շարժ կա դեպի միջին բիզնեսի զարգացումը, բայց շատ հնարավոր է, որ ուղղակի տնտեսական լճացումից առաջ զարգացում կար բոլոր տեղերում, հնարավոր է՝ դրանից կախված լինի: Իմ կարծիքով՝ բոլոր երեք սիստեմներն էլ Հայաստանը տարել են դեպի վատթարացում, ուղղակի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տեսանելի բաներ եղան, այդ ճանապարհների կառուցումը, որը ինչ-որ չափով մեղմացրել էր վերաբերմունքը սիստեմի նկատմամբ»,- պատասխանեց Արշակ Զաքարյանը։

Հարցին, թե ինքն ինչ է կարծում՝ Մարտի մեկի համար Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ այն ժամանակվա իշխանությունն էր՝ ի դեմս Քոչարյանի, մեղավոր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այնտեղ աթոռակռիվ է եղել, բայց համակարգը նույնն էր, դրա համար ընդհանուր համակարգին եմ մեղադրում՝ հավասարաչափ բոլորին։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իմ ընտանիքը ռեպրեսիայի է ենթարկվել, դրա համար կոնկրետ այդ ռեժիմի հանդեպ ես ունեմ հակակրանք, իսկ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք ետ գալ, շատերը եկան, ներգաղթ կար, հուսով էինք` լավ է լինելու, բայց պարզվեց որ գնալով վատացավ էլի: Բայց որ այդ ժամանակ ներգաղթ կար, դա՝ հաստատ։ Մինչև 2007 թվականը սկսվեց ներգաղթ, ես շատերին գիտեմ, որ վերադարձան, որովհետև հավատում էին, որ կգան այստեղ, բիզնես կդնեն, վերաբերմունքը կնորմալանա: Բայց այդպես չէր՝ նորից քանդվեց այդ ամեն ինչը, մարդիկ խաբված դուրս եկան, նորից բոլորը կորցրեցին իրենց փողերն ու ներդրումները, 2007-ի վերջից սկսվեց, 2008-ին ծանրացավ ավելի»:

Ռեժիսորն անցած բոլոր նախագահներից և ոչ մեկին չի ընդունում որպես նախագահ, որպես այս ազգի փրկիչ. «Ոչ ոք իրավունք չունի ետ գալու, իրենք ունեին հնարավորություն, եթե չեն արել, թող չգան, ոչ մեկին ետ չենք ուզում: Նրանք ուզում են ցույց տալ՝ տեսեք բացի մեզնից բան չկա, ոնց պտտվեք մեր երեքի մեջ պետք է փնտրեք, բայց ես էլ ասում եմ՝ հաստատ կան հայրենասեր մարդիկ, որոնք կարող են այս երկիրը կառավարել, օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանը»:

Արշակ Զաքարյանը հավելեց, որ նախկինում հացադուլ հայտարարած Ա. Ղուկասյանը հենց այդ մարդկանցից մեկն է, ում ինքն ապագայում տեսնում է որպես նախագահ. «Նման երիտասարդ, մտքով հարուստ ու հայրենասեր մարդիկ քիչ կան, բայց նա այն մարդկանցից է, ում որ ուզում են անտեսեն ու ասեն՝ «այս մարդը չի կարող տանել երկիրն առաջ»: Նման մարդկանց փորձում են ասել, որ նրանք հնարավորություն չունեն, բայց ես էլ ասեմ՝ հայտնիների ժամանակն անցավ, եկել է ժամանակը, որ անհայտներն ու նորերը գան, և Անդրիաս Ղուկասյանն այդ նորերից մեկն է։ Իսկ երեք նախագահները պարզապես ուզում են ապացուցել, որ մենք ընտրությունը նրանց երեքի մեջ պետք է կատարենք։ Սխալվում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում