Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երկուշաբթի հայտարարել է հաջորդ՝ 86-րդ մրցանակաբաշխության ամսաթիվը՝ 2014թ.-ի մարտի 2: Շոուն կկայանա Holywood and Haylend համալիրում, որտեղ տեղակայված է հանրահայտ «Դոլբի» կինոթատրոնը:
Կազմակերպիչները նշել են նաև 87-րդ արարողության ամսաթիվը՝ 2015թ.-ի փետրվարի 22:
«Օսկար» մրցանակաբաշխությունը անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1929թ.-ից: Մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում:









































