«Известия» պարբերականի տեղեկությունների համաձայն` Հայաստանի ազգային թիմի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվել:
Տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը, որն արդեն նախնական բանակցություններ է վարել Ուկրաինայի չեմպիոնի հետ` հնարավոր տրանսֆերի շուրջ:
Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Դոնեցկի ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է շուրջ 17 մլն եվրո:







































