«Երկաթ տաք-տաք կծեծեն». սա է Քարդաշյան ընտանիքի կարգախոսը։
Քիմի ու Քորթնիի լուսանկարները չեն իջնում մամուլի էջերից, նրանց լուսանկարներն «Ինսթագրամում» հավաքում են հազարավոր like-եր ու ամեն երկրորդն իր պարտքն է համարում քննադատել քույրերի արտաքին տեսքը: Եվ ինչո՞ւ դրանից օգտվելով գումար չաշխատել: Նախ՝ նրանք թողարկեցին սեփական օծանելիքներն ու դեկորատիվ կոսմետիկան, իսկ հիմա Քիմը, Քորթնին ու Քլոեն թողարկել են արևայրուքի միջոցների սեփական շարքը:
Նման ընտրությունը միանգամայն ակնհայտ է: Քույրերին հազվադեպ է հնարավոր տեսնել առանց մաշկի ֆիրմային «բրոնզե փայլի»:
Անձամբ Քիմը խոստովանում է, որ հենց արևայրուքն է իրեն օգնում «ողջ զգալ»: «Կարծում եմ՝ արևայրուքն իսկապես եղել է մերզ բոլորիս՝ Կալիֆոռնիայում ապրողներիս կենսակերպը: Հատկապես վերջին շրջանում մեծ անհրաժեշտություն կա արհեստական արևայրուքի: Միակ բանը, որ ինձ օգնում է լավ զգալ, կարևոր չէ՝ դիմահարդարմամբ եմ ես թե ոչ՝ արևայրուքն է, հատկապես՝ դեմքին»,- ասել է Քիմը:
Շարքը իր մեջ ներառում է 5 միջոց՝ սքրաբ, 2 լոսյոն՝ արհեստական արևայրուքի համար, կրեմի ազդեցությունը երկարացնող միջոց ու արևայրուքի ուժեղացուցիչ:
Քույրերից ավագը՝ Քորթնին, նշել է, որ ամբողջ արտադրանքը չի վնասում մաշկը, հակառակը, անգամ խնամում է այն: «Մենք սիրում ենք գեղեցկությունն ու նորաձևությունը, սակայն մաշկի խնամքը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նա:
Իսկ մինչ այդ գեղեցկության ինդուստրիայի փորձագետները կենտրոնացել են քույրերի արտադրանքի վրա: Նրանց գնահատականների համաձայն՝ միջոցների վաճառքները կարող են հասնել տասնյակ միլիոն դոլարների հենց առաջին տարում:










































