«Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը: Պոդոլսկին հայտնել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում և չի պատրաստվում որևէ փոփոխություն կատարել առաջիկա տրանֆերային պատուհանի ժամանակ:
«Նախ ցանկանում եմ ասել, որ ոչինչ անել չեմ կարող, որ իմ ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ: Միշտ գտնվում են մարդիկ, ում ձեռնտու է նման լուրեր տարածել:
Երկրորդը` ես հպարտանում եմ Լոնդոնում կատարած իմ աշխատանքով: Չեմ հեռանա «Արսենալ»-ից, քանի որ ինձ լավ եմ զգում այստեղ` բառի բոլոր իմաստներով»,- նշել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը:








































